Victoria's Secret-ի մոդել Էլզա Հոսկը խոստավանել է, որ տառապել է ալկոհոլային կախվածությամբ

19:12   7 հունվարի, 2020

Victoria's Secret-ի ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Էլզա Հոսկը, երկրպագուներին շոկի է ենթարկել խոստովանությամբ, որ իրեն հաջողվել է հաղթահարել ալկոհոլային կախվածությունը։ Այդ մասին Էլզան գրել է Instagram-ի իր միկրոբլոգում։

Աստղը պատմել է, թե ինչպես է իր կյանքը փոխվել վերջին 10 տարիների ընթացքում եւ ցույց է տվել նորաձեւության մասին պարբերականների համար լավագույն աշխատանքները։

«Տաս տարի առաջ ես կորցրել էի ինձ, ես աշխատանք չունեի, այդ պատճառով որոշեցի Նյու Յորք տեղափոխվել։ Նյու Յորքը շշմեցնող էր, եւ ես էլ ավելի մոլորվեցի։ Ինձ որոշակի ժամանակ էր հարկավոր՝ հասկանալու համար, որ իմ բոլոր խնդիրները հենց ինձանից էին սկսվել։ Երբ ես մաքրվեցի ու սկսեցի սթափ կենսակերպ վարել՝ գիտակցելով, որ ալկոհոլից կախվածություն ունեի, հասկացա, որ գոյություն ունի մի ամբողջ աշխարհ, որը սթափ է ապրում։ Ես զարմանալի մարդկանց ու ընկերների հանդիպեցի ու աստիճանաբար կրկին գտա ինձ»,- գրել է նա։

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE