Նիկոլաս Քեյջը նշում է 56-ամյակը. դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այսօր

18:04   7 հունվարի, 2020

Ամերիացի հայտնի դերասան, «Օսկարի» եւ «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր Նիկոլաս Քեյջն այսօր՝ հունվարի 7-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հոլիվուդյան աստղը դարձավ  56 տարեկան:

Քեյջը ծնվել է Կոպոլա ազգանվան ներքո, սակայն դերասանական կարիերայի սկզբնին փոխել է ազգանունը, որպեսզի իրեն չընդառաջեն կամ էլ հաջողությունները չվերագրեն հանրահայտ հորեղբորը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային:

Իր կարիերայի ընթացքում Քեյջը նկարահանվել է տարբեր ու բազմաժանր ֆիլմերում՝ կերտելով ամենատարբեր կերպարների: Հրցազրույցներից մեկում դերասանը խոստովանել է՝ իրեն բավարարված եւ հաջողակ է զգում այն ժամանակ, երբ որեւէ ֆիլմի շնորհիվ կարողանում է թեկուզ մեկ դիտորդի ժպիտ պարգեւել:

Ձեզ ենք ներկայացնում դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կարող եք դիտել եւ վերապրել այն էմոցիաները, որոնք առաջարկում է դերասանը:

«Առանց դեմքի»/Face Off

«Ազգային գանձ»/National Treasure

«Հրեշտակների քաղաքը»/City Of Angels

«Կախարդների սեզոնը»/Season Of  The Witch

«Ժայռը»/The Rock

Լուսանկարը՝ Nme.com կայքից



© NEWS.am STYLE