«Հայկական Տիբեթում». Լիլիթ Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարը

17:41   7 հունվարի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Օձուն գյուղում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է վառարանի ֆոնին։ Նա սպիտակ հագուստ է կրում, նույն գույնի սպորտային կոշիկներ։ Նա արձակել է մազերը եւ գեղեցիկ շպարով է։ «Հայկական Տիբեթում՝ Օձունում»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլիթը վանդակավոր շրջազգեստ էր կրում, որը համադրել էր նուրբ վարդագույն բլուզի հետ։ Լիլիթ Հովհաննիսյանը կարճ մազերով էր եւ արտահայտիչ շպարով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել՝ նշելով, որ կարճ մազերը սազում են Լիլիթին։ «Յուրահատուկ ու հմայիչ գեղեցկուհի»,- նշել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE