Սիրուշոն նշում է 33-ամյակը. երգչուհու 10 ամենատպավորիչ կերպարները (ֆոտո)

16:04   7 հունվարի, 2020

Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի եւ ազդեցիկ արտիստներից մեկը՝ Սիրուշոն, այսօր՝ հունվարի 7-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հայկական երգարվեստի արքայադուստրը, ինչպես նրան ժամանակին անվանել են տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ, դարձավ 33 տարեկան:

Սիրուշոն իր կարիերան սկսել է դեռեւս մանկության շրջանում: Արվեստագետներ Հրաչյա Հարությունյանի եւ Սյուզան Մարգարյանի ընտանիքում ծնված աղջնակը արվեստից անմասն չէր կարող մնալ: Ժամանակի ընթացքում երգչուհին իր ձայնը հնչեցրեց ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի մի շարք երկրներում՝ Հայաստանը ներկայացնելով նաեւ ամենահեղինակավոր՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթոմ: Մինչ օրս Սիրուշոյի՝ «Քելե-Քելե» երգով գրանցած 4-րդ հորիզոնակը, Հայաստանի համար լավագույն արդյունքներից է եղել:

Տարիների ընթացքում հայկական երգարվեստի «արքայադուստր» կոչումը կրող երգչուհին վերածվեց ոճի «թագուհու» ոչ միայն երգարվեստում, այլեւ հագուստի մեջ՝ համադրելով ազգայինը ժամանակակիցի հետ՝ ստեղծելով «ՊռեԳոմեշ», իսկ վերջերս նաեւ՝ «Գոզալ» ազգային եւ հարսանեկան զարդերի հավաքածուները:

Սիրուշոն հանրությանը մշտապես ներկայանում է հետաքրքիր եւ տարբերվող կերպարներով: Դրանցից ամենատպավորիչներն ու քննարկվածները վերհիշել ենք եւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Լուսանկարները՝ Սիրուշոյի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE