«Նուրբ ու կանացի». Մարջան Ավետիսյանի լուսանկարը

19:41   7 հունվարի, 2020

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին, կրում է բաց գույնի բլուզ, սեւ շարֆ ու գլխարկ։ Մարջան Ավետիսյանը կերպարն ամբողջացրել է ոճային ակնոցով։ Թեեւ նա լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել տաղանդավոր դերասանուհուն։ «Գեղեցկուհի», «կանացի», «նուրբ»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Գերմանիայում։ Տաղանդավոր դերասանուհին երկար վերարկու էր կրում, մուգ գույնի տաբատ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, սեւ պայուսակ։ Դերասանուհին գրեթե դիմահարդարված չէր։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։ «Միշտ կախարդական ժպիտով մեր ընտանիքի սիրելի դերասանուհին»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE