Գրավիչ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը հանգստից

20:48   7 հունվարի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, պատկերված է հանգստի ընթացքում։ Նա հետաքրքիր հագուստ է ընտրել՝ կաշվե տոպ, զոլավոր տաբատ, սեւ, երկար վերնազգեստ, խոշոր գոտի։ Դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մուշտակ եւ լայնեզր գլխարկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Գորշ քաղաքը, գորշ սելֆիներով...Առանց նախատոնական տրամադրության... Դուք տրամադրվե՞լ եք։ Պատրաստվու՞մ եք»,- հրապարակումը մակագրել էր Իննան։

Գլխավոր լուսանկարը՝ adams_photoroom



© NEWS.am STYLE