Ավստրալիայի հրդեհների պատճառով Քայլի Ջեններն ու Քիմ Քարդաշյանը սկանդալի կենտրոնում են հայտնվել

23:12   7 հունվարի, 2020

Հայտնի մոդել եւ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններին սկսել են քննադատել այն բանից հետո, երբ շաբաթ օրը նա ցուցադրել է Louis Vuitton ապրանքանիշի, 1480 դոլար արժողությամբ մորթուց տնային հողաթափերը, գրում է Super.ru-ն։

Սակայն ավելի վաղ նա կիսվել էր Ավստրալիայում մոլեգնող հրդեհի լուսանկարով եւ գրել. «Ավելի քան կես միլիարդ կենդանի արդեն սատկել է կրակի մեջ։ Դա կոտրում է իմ սիրտը»։  Ճիշտ է, քիչ անց ռեալիթի շոուի աստղը երկու կադրերն էլ հեռացրել է հրապարակումը, բայց համացանցը հիշում է ամեն ինչ ։

Բայց դա ավստրալացիներին հարվածող միակ հրապարակումը չէր: Իր լուսանկարներից մեկին կից Քայլին գրել էր. «Գտիր քո կրակը»։  Դա խիստ թեթեւամիտ էր կենգուրուների հայրենիքում մոլեգնող հրդեհների ֆոնին։ «Եթե ինչ-որ մեկին կրակ է հարկավոր, կարող եք վերցնել մեզ մոտից՝ Ավստրալիայից»,-պատասխանել է օգտատերերից մեկը:

Մինչ մեկնաբաններն Instagram-ում հարձակվել են Քայլիի վրա, Քիմը Twitter-ում պաշտպանությունն էր պահում։  Այնտեղ ողջ ընտանիքին մեղադրում էին, որ նրանք բավարարվել են միայն տխուր սմայլիկով եւ ոչ մի ֆինանսական օգնություն չտրամադրեցին։ «Ինձ ամենից շատ նյարդայնացնում է այն, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները սոցցանցերում խոսում են կլիմայի փոփոխության մասին, բայց իրենք ոչ մի կոպեկ չեն նվիրաբերում»:

Քիմը չի դիմացել եւ պատասխանել է քննադատություններին․ «Ամենից շատ ինձ զայրացնում է, որ մարդիկ մտածում են, թե իրենք գիտեն որքան ենք նվիրաբերել եւ որ մենք ամեն ինչ անում ենք հրապարակայնորեն»:



© NEWS.am STYLE