21:41 7 հունվարի, 2020Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Կալիֆոռնիայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Քրիստինան պատկերված է Նոր տարվա գլխավոր ատիրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ Նա կիպ, սեւ տաբատ է կրում, որը համադրել է ջինսե վերնաշապիկի հետ։ Նա հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել ակնոցով։ «Տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին առօրյա կերպարում էր։ Նա բաց վարդագույն բլուզ էր կրում եւ արձակել է մազերը։ Քրիստինան նուրբ շպար էր ընտրել, որպես աքսեսուար՝ ժամացույց։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։