Վառ շպար, գեղեցիկ կեցվածք․ Էլեն Ասատրյանը հմայիչ կերպարում

23:39   7 հունվարի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ ու գեղեցիկ կերպարում։ Դերասանուհին կրում է բաց երանգի հագուստ։ Վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել է․ «Բարի լույս սիրելիներս: Ինչպե՞ս դիմավորեցիք 2020-ը»։

Օրերս հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Էլենը զոլավոր հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել  էին հետաքրքիր աքսեսուարները՝ ականջօղեր։

 

Լուսանկարները՝ arginephoto



© NEWS.am STYLE