ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   10 հունվարի, 2020

ԽՈՅԵՐ

Նույնիսկ ամենափոքրիկ խորամանկությունը կարող է կասկած առաջացնել ձեր սիրելիի մոտ, այնպես որ` աշխատեք մաքսիմալ անկեղծ լինել նրա հետ: Հակառակ դեպքում կարող եք երեկոն անցկացնել միայնակ եւ տխուր: Արդյոք դա ձեզ պե՞տք է:

ՑԼԵՐ

Այսօր դուք ձեզ ուժեղ կգգաք, իսկ ձեր սիրելին` ընդհակառակը: Սա նշանակում է, որ պետք է հոգ տանեք նրա մասին եւ ապահովեք նրա հանգիստը` թույլ չտալով, որ ինչ-որ մեկը խափանի այն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Վերջապես մոռացեք ամեն ինչ եւ սովորեք ներել: Ձեզանից արդեն ներողություն խնդրել են… իսկ եթե ձեզ դուր է գալիս այդ նեղացկոտ վիճակը, ուրեմն նեղանալու այլ պատճառ մտածեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Լավ կանեք այսօր մի կողմ թողնեք ձեր սեփական ամբիցիաները: Կշեռքի մյուս նժարին դրված է ձեր սիրելիի երջանկությունը: Ձեր ուզածին դուք կհասնեք մի փոքր ուշ, իսկ այսօր աշխատեք օգնել սիրելիին, որպեսզի նա իրագործի իր հետաքրքրությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, որ ձեր հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Նրան կարող եք հասկացնել միայն դուք. Դիմեք կտրուկ քայլերի, այլապես նա այդպես էլ չի հասկանա` ինչումն է խնդիրը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ժամանակն անցկացնել առանց ձեզ` ընկերների հետ, կամ էլ միայնակ: Թույլ տվեք նրան նմանատիպ ճոխություն, իսկ ինքներդ զբաղվեք ձեր գործերով, որոնք վերջին շրջանում բավականին կուտակվել են:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կշեռքները իրենց անվանը համահունչ բավականին կշռադատված կլինեն: Բայց ուշադիր եղեք, որ մտերիմները ձեր համբերատարությունը չչարաշահեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին այսօր հաճախ կքննադատի ձեր գործողություները: Միգուցե նրա որոշ դիտողություններ տեղին են, սակայն հիշեցրեք նրան, որ դուք սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հրաշալի օր է, որ ավարտին հասցնեք հին եւ սպառված հարաբերությունները եւ սկսեք նորը, որն ավելի հեռանկարային կլինի ձեզ համար: Իսկ եթե ձեր կյանքում դեռեւս չկան ոչ մի տեսակի հարաբերություններ, ուրեմն աշխատեք նորը կառուցելիս չսխալվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր կցանկանաք ունենալ ազատ հարաբերություններ` առանց ուրեւէ պարտավորությունների: Ձեզ պետք է ուրախացնենք` նշելով, որ ձեր սիրելին եւս նման հարաբերությունների կողմնակից է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ավարտին հասցրեք բոլոր գործերը, որպեսզի վերջապես որքան հնարավոր է շատ ազատ ժամանակ տրամադրեք ձեր սիրելիին: Նա այնքան քիչ է ձեզ տեսնում, որ միասին անցկացրած ցանկացած պահ նրա համար իսկական երջանկություն է:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին այսօր այնքան թույլ եւ անօգնական կթվա, որ կցանկանաք ամբողջ օրն անցկացնել նրա հետ` պաշտպանելով եւ սփոփելով: Սակայն աշխատեք չափը չանցնել…



© NEWS.am STYLE