2 բան, որ պետք է իմանաս, երբ չես կարողանում փոխել կատարվողը

21:12   16 հունվարի, 2020

1. Հիմա բողոքում ես, եթե ուզում ես ինչ-որ բան փոխել:

2. Տիեզերքը քեզ այլ տարբերակ է առաջարկում, որն առայժմ թաքնված է շրջադարձի հետեւում: Թույլ տուր ինքդ քեզ վստահել Անհայտին, եւ այն քեզ կբերի քո պոտենցիալի բացահայտմանը:

Մարդիկ կարծում են, որ հանգիստ են ուզում եւ բարիքներով լի կյանք: Բայց երբ գալիս է խաղաղությունը, սեփական կարեւորությունն ասում է. «Հասար այն ամենին, ինչի մասին երազում էիր: Մեռնելու ժամանակն է»:

Մենք ճամփորդներ ենք: Մենք փորձ հավաքողներն ենք: Հանգիստը մեզ համար կործանարար է: Մենք պարզապես պետք է գնանք այնտեղ, որտեղ դեռ չենք եղել:

Իսկ նման վայրերը Տիեզերքի ներսում բազմաթիվ են: Հարկավոր է ձգտել ոչ թե բարիքների լի գավաթին, այլ այն ստեղծելու ունակությանը:

Ստեղծելը դյուրին է, երբ ուզում ես մարդկանց ծառայել, եւ դժվար, երբ բարիք ես ուզում քեզ համար: Քեզ համարն ընդդիմանում է մարդկանց ծառայելուն, վերջին հաշվով՝ նաեւ ինքդ քեզ: Քեզ համարը քո դեմ է: Ուրիշների համարը՝ մոռանալով քո մասին, նույնպես քո դեմ է: Միայն ուրիշների համար ստեղծելն է քեզ համար՝ հասկանալով, որ կյանքը ճամփորդություն է Հավերժության մեջ:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE