Սինդի Քրոուֆորդի երիտասարդ դուստրը մերկացել է նոր, միստիկ ֆոտոշարքի համար

13:11   8 հունվարի, 2020

Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ ամերիկացի սուպերմոդել Կայա Գերբերը, առանց ներքնազգեստի լուսանկարվել է հագուստի Loewe իսկանական ապրանքանիշի գովազդում։ Գերբերը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Я и моя тень: Кайя Гербер и художница Фумико Имано в мистическом лукбуке Loewe (фото 5)

Նոր լուսանկարում Գերբերը կիսաթափանցիկ զգեստ է կրում առանց կրծկալի։ Նրա հագուստը առավել քան անկեղծ էր՝ կտորը թափանցիկ է, այդ պատճառով գրեթե չի թաքցնում երիտասարդ մոդելի մերկ մարմինը։

Я и моя тень: Кайя Гербер и художница Фумико Имано в мистическом лукбуке Loewe (фото 15)

Փարիզյան այգու ֆոնին, որը 1957թ․-ին նախագծել է ճապոնացի ճարտարապետ Իսամու Նոգուչին, արված լուսանկարների հեղինակը նկարչուհի Ֆումիկո Իմանոն է. նա հայտնի է իր երեւակայական երկվորյակի հետ ինքնանկարների շարքով, գրում է Elle-ը։

Я и моя тень: Кайя Гербер и художница Фумико Имано в мистическом лукбуке Loewe (фото 1)

Loewe-ի համար եւս Ֆումիկոն նկարների շարք է արել, որում նա եւ նրա «ալտեր էգո»-ն պատկերված են Գերբերի հետ։ Ի դեպ, լուսանկարիչն առաջին անգամ չէ համագործակցում իսպանական նորաձեւության տան հետ. նախքան այդ Իմանոն լուսանկարվել է Լիա Կեբեդեի հետ։



© NEWS.am STYLE