Հմայիչ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

10:49   8 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է մեքենայում։ Մարիամը մուգ գույնի սվիտեր է կրում, եւ հավաքել է մազերը։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր սիրելիի՝ Գոռ Համբարձումյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Նրանք սեւ հագուստ էին կրում։ Մարիամը լայն ժպտում էր։ Կադրին կից Մարիամը գրել էր․ «Տարին բարդ եւ փորձություններով լի էր: Շատերը գնացին այս տարի, շատերն էլ եկան: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց կան մարդիկ, որոնց նման էլ չեն հայտնվի Ձեր կյանքում: Բայց ինչ արած, կյանքը այնքան գունեղ է, որ հեռացնելով, օրինակ կանաչը, կբերի դեղինը եւ այլ վառ գույներ: 2019 լիքն էր: Գործնականում ամեն ինչ հրաշալի էր: Շնորհակալ եմ ինձ վստահելու եւ աշխատանքս գնահատելու համար: Ինձ համար իմ կյանքի 2 ամենադժվար տարին էր: Ու անձնական կյանքում բազում փորձություններ, ցավեր, իր հետ բերելով ուժ եւ հավատ, հավատ, որ ամեն բան լավ է լինելու, հավատ, որ սերը իրոք հաղթում է, հավատ, որ սերը ջարդում է բոլոր սկզբունքները: Թող Ձեր ձեռքը ցավի ամուր բռնելուց, ոչ թե սիրտը բաժանվելուց: Երբեք մի մտածեք, որ սիրող մարդը 1 օր չի կարող առանց Ձեզ ապրել: Հավատացեք՝ կարող է: Մարդը հարմարվում է մարդկային կորուստի հետ, ուր մնաց 1 օր, 1 ամիս, 1 տարի չդիմանա: Սրտով հավատացեք իրար, հավատացեք, որ միասին լինելուց ավելի լավ բան չկա: Իրար գրկելուց միայն կարեւորեք այդ պահի զգացողությունը, որը անբացատրելի քիմիական երևույթ, ու ամենահավեսը՝ միայն դուք 2 ով եք դա զգում: Իրարից աչք մի կտրեք, իրար հետ կտրվեք ամեն ինչից: Ներեք միմյանց: ԴԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐՆ Է։ Լավ իրադարձություններ 2019-ին շատ են եղել, ես միշտ լավի մասին խոսել եմ, իսկ բացասականի՝ ոչ: Եկեք Ձեզ շատ բացասական չտամ: Ձեզ լավ ամանորյա օրեր, ու լիքը սեր, շատ սեր շաատ»:



© NEWS.am STYLE