Հետաքրքիր աքսեսուար, վառ շպար. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

12:43   8 հունվարի, 2020

Երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին փայլուն հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպար ընտրել՝ կարմիրով ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել է հետաքրքիր աքսեսուարը՝ խոշոր ականջօղերը։ Երկրպագուները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն։

Ավելի վաղ Արփիի հետ լուսանկար էր հրապարակել նրա ամուսինը՝ երգիչ Միգրան Ծառուկյանը։ «Տարին նշանավորվեց: Եղավ այն, ինչ բոլորիս կյանքում ամենասպասվածն է: Եղավ այն, ինչին ես շա՜տ էի սպասում: Անսահման սեր ու երջանիկ շա՜տ պահեր բոլորիս: Թող գալիք տարին լինի առողջության, ձեռքբերումների, հաջողությունների տարի: Շնորհավոր 2020թ.»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE