Խոակին Ֆենիքսը սպասվող բոլոր մրցանակաբաշխությունների արարողություններին նույն կոստյումը կկրի

16:21   8 հունվարի, 2020

Դերասան Խոակին Ֆենիքսը, որը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Ջոկեր» ֆիլմում դերակատարկման համար, մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվել էր Stella McCartney-ի՝ պատվերով կարված սեւ կոստյումով։

Մրցանակաբաշխությունից հետո դիզայներ Ստելա Մաքքարթնին Twitter-ում Ֆենիքսին շնորհավորել է մրցանակ ստանալու առիթով ու հայտնել, որ դերասանը կոստյումը կկրկի այս սեզոնի մրցանակաբաշությունների բոլոր արարողություններին. նրան նույn կոստյումով նվազագույնը կտեսնենք «Օսկար»-ին։ Մաքքարթնին հավելել է, որ Ֆենիքսը որոշել է անել դա՝ նվազեցնելու համար շրջակա միջավայրի վրա հագուստի գերաարտադրության բացասական ազդեցությունը։

Դիզայներ Ստելա Մաքքարթնին հայտնի է իր անունը կրող ապրանքանիշի էկոլոգիական քաղաքականությամբ։ Նա հավաքածուներում օրգանական եւ վերամշակված նյութեր է օգտագործում։



© NEWS.am STYLE