«Դուք չար եք, որովհետեւ թույլ եք»․ Էլեն Ասատրյանի հմայիչ լուսանկարը

17:37   9 հունվարի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու գեղեցիկ կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի սվիտեր։ Վառ շպարով է, վարսերը հավաքված են։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել է․ «Դուք չար եք, որովհետեւ թույլ եք։ Բարի լինելը միշտ ավելի դժվար է»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Էլենը ներկայացել էր հրապուրիչ ու գեղեցիկ կերպարում։ Դերասանուհին կրում էր բաց երանգի հագուստ։ Հրապարակմանը կից Էլենը գրել է․ «Բարի լույս սիրելիներս: Ինչպե՞ս դիմավորեցիք 2020-ը»։

 

Լուսանկարները՝ arginephoto



© NEWS.am STYLE