Ջասթին Բիբերի մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել

12:12   9 հունվարի, 2020

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ Լայմի հիվանդություն է ախտորոշվել։ Արտիստն այդ մասին հայտնել է Instagram-յան էջում։

«Երկար ժամանակ մարդիկ ասում էին, որ Ջասթին Բիբերի տեսքը կեղտ է նման, նա մետամֆետամին է օգտագործում եւ այլն՝ չիմանալով, որ վերջերս ինձ մոտ Լայմի հիվանդություն է ախտորոշվել, ինչպես նաեւ քրոնիկ մոնոնուկլեոզի լուրջ դեպք, որն ազդել է մաշկիս, ուղեղի աշխատանքի, էներգիայի եւ առողջության ընդհանուր վիճակի վրա»,- գրել է արտիստը։

Картинки по запросу джастин бибер

Երգիչը պատմել է, որ երկու բարդ տարի է ապրել, սակայն «դեռեւս անբուժելի հիվանդության» ճիշտ բուժման շնորհիվ ապաքինվում է ու կրկին կկարողանա ելույթ ունենալ։

Լայմի հիվանդությունն ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչները հինգ տեսակի բակտերիաներ են, որոնք փոխանցվում են տզերի խայթոցների միջոցով։ Հիվանդությունը կլինիկական բազմազան դրսեւորումներ ունի, որոնց շարքում են ջերմությունը, գլխացավերը, հոգնածությունն ու մաշկային ցանը։ Որոշ դեպքերում ախտահարվում են հոդերի հյուսվածքները, սիրտը, նյարդային համակարգն ու աչքերը։ Լայմի հիվանդությունը կարող է ավարտվել մահվան ելքով, ոչ ժամանակակից ու ոչ ադեկվատ բուժման դեպքում՝ հաշմանդամությամբ։



© NEWS.am STYLE