Հայր ու դուստր. Սիլվա Հակոբյանը ջերմ լուսանկար է հրապարակել

10:51   9 հունվարի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում պատկերված են երգչուհու ամուսինն ու դուստրը՝ Միլան, որը լույս աշխարհ է եկել անցած տարի։ «Բարի գիշեր»,- սեւ-սպիտակ լուսանկարն անգլերենով մակագրել է Սիլվան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Սիլվան ջերմ գրկել էր փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Բարի գիշեր»։ Երգչուհին նաեւ մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «իմ Միլա», «իմ անսահման սեր»։



© NEWS.am STYLE