Իտալիա, նավ, մատանի. Արուս Տիգրանյանի սիրելիի ամուսնության առաջարկությունը

11:31   9 հունվարի, 2020

Արուս Տիգրանյանի սիրելին լրագրողին ամուսնության առաջարկ է արել։ Արուսի ընտրյալը՝ Հարութ Աբրահամյանը, Facebook-յան էջում կիսվել է ռոմանտիկ լուսանկարով ու անգլերենով մակագրել այն. «Ընդմիշտ միասին»։

Սոցիալական ցանցում արված նշման ահամաձայն՝ լուսանկարն արվել է Իտալիայում։ Արուսիկի ընտրյալը նրան մատանի է նվիրել նավի վրա։ Հրապարակումը ողողված է շնորհավորական մեկնաբանություններով։



© NEWS.am STYLE