18:43 9 հունվարի, 2020Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն ԱՄՆ-ում արված կադրեր է հրապարակել։
Посмотреть эту публикацию в Instagram
Instagram-յան էջում հրապարակված հոլովակում Քրիստնան սեւ հագուստ է կրում, արձակել է մազերը։ «Բարձրություն՝ կարծես հնարավորություն խորհելու եւ վերլուծելու սեփական կյանքդ…Գալիս է պահ, երբ հասկանում ես,որ սխալ ես սիրել, հարգել, վստահել... (չանձնականացնե ՛ք)։ Ուղղակի ուզում էի ասել, որ պետք է գնահատել, սիրել նրանց, ովքեր արժանի են, ովքեր ձեր կողքին են անշահախնդիր եւ չվախենալ կորցնել այն մարդկանց, ովքեր ունեն սուղ ժամանակ ձեզ համար, որովետեւ ժամանակը կանգ է առնում, երբ առաջ է գալիս հոգատարությունն, սերն ու նվիրվածությունը»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Քրիստինան պատկերված էր Նոր տարվա գլխավոր ատիրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ Նա կիպ, սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր ջինսե վերնաշապիկի հետ։ Նա հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել ակնոցով։ «Տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է»,- հրապարակումը մակագրել էր նա։