«Բոլորի փոխարեն կհանգստանամ օվկիանոսում». Անաստասիա Վոլոչկովան լողում է թոփլես

14:39   9 հունվարի, 2020

Բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովան, որը սիրելի տղամարդու հետ հանգստանում է Թաիլանդում։ Instagram-ում թոփլես լուսանկար է հրապարակել։ Ըստ ամենայնի՝ աստղը հանգստանում է փակ լողափում եւ կարող է արեւայրուք ընդունել, ինչպես ցանկանա։

«Երբ չսիրված կանայք ինձ փորձում են ասել, որ ես վատն եմ, թող իրենք իրենց մարմինը սեքսուալ վիճակի հասցնեն։ Որպեսզի նրանց տղամարդիկ միայն նրանց մասին մտածեն։ Իսկ ես բոլորի փոխարեն կհանգստանամ օվկիանոսում։ Եվ բոլորին կսովորեցնեմ նրբագեղ շպագատ նստել։ Միայն թե դրա համար ինձանից 6 տարվա ամենաօրյա աշխատանք է պահանջվել»,- գրել է Վոլոչկովան։

Գայթակղիչ լուսանկարի հեղինակը նրա ընկերներ է, որի արտաքինը երեկ պայթեցրել է համացանը։ «Երբ սիրելին է լուսանկարում, միշտ անիրական է»,- նշել է Անաստասիան՝ պատասխանելով օգտատերերից մեկի մեկնաբանությանը։



© NEWS.am STYLE