Instagram-ում Jacquemus-ի փոքր պայուսակներով ֆիլտր է հայտնվել

19:11   9 հունվարի, 2020

Սիմոն Պորտ Ժակմյուսը մի քանի սեզոն առաջ շփոթեցրել է նորաձեւ հանրությանը՝ ցուցադրելով սկանդալային փոքր պայուսակները։ Առաջին տարբերակում սմարթֆոնը չէր տեղավորվում, երկրորդում՝ նույնիսկ ականջակալները։ Այսօր գրեթե յուրաքանչյուր աղջիկ երազում է դիզայների ցանկալի աքսեսուարի մասին, որը գրավել է գրեթե բոլոր համաշխարհային աստղերի սրտերը։

Եվ այժմ Jacquemus-ը Yoann et marco գովազդային գործակալության հետ միասին Instagram-ում ֆիրմային պայուսակով սեփական ֆիլտրն է թողարկել։ Օգտատերերը սկսել են ակտիվորեն թեստավորել նորույթը։



© NEWS.am STYLE