Ոճային. Արմինկայի նոր լուսանկարը

21:44   9 հունվարի, 2020

Երգչուհի Արմինկան միշտ առնձնանում է իր ոճային կերպարներով։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, պատկերված է ավտոմեքենայում։ Նա սպիտակ շապիկ է կրում եւ կարմիր կաշվե բաճկոն։ Արմինկան պարզ սանրվածքով է եւ նուրբ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային հագուստ էր կրում՝ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ։ Արմինկան արծաթափայլ երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, պարզ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Շնորհավոր բոլոր նրանց Սուրբ ծնունդը, ովքեր այսօր են նշում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE