«Բոյֆրենդ եմ ուզում». Սելենա Գոմեսն անկեղծացել է

13:19   10 հունվարի, 2020

Ամերիկացի հայտնի երգչուհի Սելենա Գոմեսն անկեղծորեն խոսում է նախկին ընկերոջ՝ Ջասթին Բիբերի նկատմամբ զգացմունքների մասին։ Նրանց բաժանումն, իսկապես սերիալային էր՝ հարաբերությունների պարզում, հիստերիաներ, դեպրեսիաներ։ Ընդ որում, դրանք վերաբերում էին բացառապես Սելենային. Ջասթինն այդ պատմությունից դուրս եկավ առանց առանձնակի կորուստների ու նույնիսկ բավական արագ ամուսնացավ մոդել Հեյլի Բոլդուինի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Selena Gomez (@selenagomez)

Իսկ Սելենան այդպես էլ լուրջ հարաբերություններ չի ունեցել. արդեն երկու տարի է՝ հայտնի երգչուհին ընկեր չունի, գրում է WSJ պարբերականը։ Պարբերականի հետ զրուցում երգչուհին խոստովանել է, որ ծանր մտքերից «բուժվում է» աշխատանքով եւ հիմա նոր ալբոմ է գրում։

Ապագա հիթերի շարքում է «Բոյֆրենդ եմ ուզում» ոչ երկիմաստ անվանումով երգը։ «Ինձ ժամանակ է հարկավոր ինձ համար։ Ես սիրոմ եմ երեկոները մնալ իմ սենյակում։ Միայն ես ու իմ շունը։ Անկողնում թավալվում են տատիկի անդրավարտիքի նմանվող ներքնազգեստով»,- ասել է նա։

Եվ առհասարակ նրա Instagram-յան էջի գրառումները տխուր են ու մտածկոտ՝ մարդիկ արագ են փոխվում, դառնում այնպիսին, ինչպիսին նրանց չես ճանաչել։ Լուսանկարները եւս ուրախ չեն։ Երկրպագուները նույնիսկ անհանգստանցել են՝ ի՞նչ է տեղի ունեցել, Սելենա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Selena Gomez (@selenagomez)

Այս ամբողջ ընթացքում Սելենա Գոմեսին աջակցել է նրա մտերիմ ընկերուհին՝ Թեյլոր Սվիֆթը, որը կարծում է, որ Ջասթինից պետք չէ որեւէ լավ բա  սպասել. նա շատ ցավ է պատճառել եւ արժանի չէ ներման։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, WSJ



© NEWS.am STYLE