Իսկական մայրիկ՝ ուրախ, եռանդուն. հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը շուտով երեխա կունենա

14:12   10 հունվարի, 2020

Հայտնի դերասանուհի Միլա Յովովիչը հղիության վերջին շաբաթներում է. լույս աշխարհ կգա դերասանուհու ու կինոռեժիսոր Փոլ Անդերսոնի երրորդ երեխան։

Ընտանիքում սպասվող համալրման մասին Յովովիչը հայտարարել է նախորդ տարվա օգոստոսին, այժմ հայտնի է, որ աղջիկ կծնվի։ Ամուսիններն ապրում են Լոս Անջելեսի բնակարանում, մեծացնում երկու դուստրերին՝ 12-ամյա Էվերին եւ 4-ամյա Դեշիելին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Milla Jovovich (@millajovovich)

Օրերս դերասանուհուն ավագ դստեր՝ Էվերի եւ ամուսնու՝ Փոլ Անդերոսնի հետ նկատել են Բեւեռլի Հիլզում զբոսանքի ընթացքում։ Միլա Յովովիչն իսկական մայրկի տեսք ուներ՝ առանց բարդույքներ, ուրախ ու եռանդուն։ Նա վանդակավոր շապիկ էր կրում, լայն ջինսե տաբատ եւ կոշիկներ։ Instagram-ի էջում Միլա Յովովիչը բազմաթիվ անգամներ սուրբծննդյան լուսանկարներ է հրապարակել, որոնցում զարդարել է տոնածառը, նվերներ պատրաստել եւ նույնիսկ դուստրերի հետ սահադաշտ գնացել։

Ցավոք, մայրության հարցում Միլայի համար ամեն բան հեշտ չի եղել. նա բազմաթիվ դժվարությունների միջով է անցել։ Երկու տարի առաջ՝ վերջին հղիության ընթացքում, դերասանուհին կորցրել է փոքրիկին. նա հղիության հինգերորդ ամսում է եղել՝ արտասահմանում նկարահանումների ընթացքում եւ ստիպված է եղել շտապ արհեստական ընդհատում կատարել։ Դժբախտությունից հետո Յովովիչը կարիերայում դադար է վերցրել եւ ավելի շատ ժամանակ հատկացրել առողջության ու երեխաների դաստիարակությանը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE