«Պուտինն ուժեղ է, Թրամփը՝ մանիպուլյատոր». Շերոն Սթոունը` քաղաքականության մասին

10:02   10 հունվարի, 2020

Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը «GQ» ամսագրին տված հարցազրույցում խոսել է քաղաքականության մասին: Նա համեմատել է Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներին` Վլադիմիր Պուտինին ու Դոնալդ Թրամփին: Թրամփի դեպքում պատկերն այնքան էլ մխիթարող չէ: Սթոունը Պուտինին ուժեղ առաջնորդ է համարում, որը միշտ ղեկավարվում է երկրի շահերով:

Картинки по запросу sharon stone getty

«Կարծում եմ` Պուտինն իր երկրի ուժեղ առաջնորդ է: Բայց ես չեմ ցանկանում, որ նա ղեկավարի իմ երկիրը»,- նշել է Շերոն Սթոունը:

Իսկ Թրամթին նա ընդօրինակող է անվանել, որը չի հարգում իր պաշտոնը: «Նա մանիպուլիացիայի է ենթարկում պետությունների մյուս ղեկավարներին: Նա ընդօրինակող է»,- ասել է նա՝ կասկածներ արտահայտելով 2020թ.-ին նրա վերընտրվելու առնչությամբ։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE