Մադամ Տյուսոյի թանգարանից հանել են արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի արձանները

11:49   10 հունվարի, 2020

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը թագավորական ընտանիքին նվիրված էքսպոզիցիայից հանել է արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մոմե արձանները։ Այս որոշման պատճառ է դարձել Սասեքսի դուքսի ու դքսուհու՝ թագավորական ընտանիքի «բարձրաստիճան» անդամների լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունը։

Картинки по запросу мадам тюссо гарри меган

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին համաշխարհային հանրությանը հայտնել է բրիտանական «Sun» թերթը։ «Մնացած աշխարհի հետ միասին մենք արձագանքում ենք զարմանք առաջացրած նորությանն այն մասին, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին կդադարեցնեն թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների պարտակությունների կատարումը։ Այսօրվանից Մեգանի ու Հարիի արձանները չեն հայտնվի թագավորական ընտանիքի մեր հավաքածուում»,- մեջբերվում են թանգարանի գլխավոր տնօրեն Սթիվ Դեւիսի խոսքերը։

Картинки по запросу мадам тюссо гарри меган

Ավելի վաղ արքայազն Հարին ու նրա կինը՝ ամերիկացի նախկին դերասանուհին Մեգան Մարքլը,հայտարարել են, որ ցանկանում են հրաժարվել ֆինանսական արտոնություններից, որոնք տրվում են ըստ կարգավիճակի եւ ինքուրույն վաստակել՝ ընդ որում շարունակելով կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ այս քայլը խնդիրներ է ստեղծում, որոնց լուծումը ժամանակ է պահանջում։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE