Վառ ու հմայիչ. Օլյա Հակոբյանի լուսանկարը

10:39   10 հունվարի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ կերպարում է։ Նա վարդագույն պիջակ է կրում եւ պարզ սանրվածքով է։ Օլյան նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ամանորի նախաշեմին NEWS.am STYLE-ը ջերմ ֆոտոշարք էր իրականացրել դերասանուհի Օլյա Հակոբյանի եւ նրա որդիների՝ Էրիկի եւ Ռոբերտի հետ: Օլյան Ամանորն ասոցացնում է հրաշքի հետ. «Հրաշալի զգացողություն է այն պահը, երբ գիտես, որ առջեւում քեզ ամենալավն է սպասվում»,- ասել էր նա ու անդրադառնալով Ամանորը դիմավորելու իր նախընտրած տարբերակին՝ հավելեկ,- «Ամանորը կցանկանայի դիմավորել որեւէ տաք վայրում, որեւիցե կղզիում, բայց ամենակարեւոր նախապայմանն այն է, որ այն անցկացնեմ իմ հարազատ մարդկանց հետ»:

 



© NEWS.am STYLE