«Ձայնը» նախագծի հաղթող Միշա Գրիգորյանը զուգերգ է կատարել Կիրկորովի հետ (վիդեո)

12:12   10 հունվարի, 2020

«Մանկական ձայնը» նախագծի ամենասկանդալային եթերաշրջաններից մեկի հաղթող Միշա Գրիգորյանն Արցախից Մոսկվայում երեկույթներից մեկի ընթացքում երգել է Ֆիլիպ Կիրկորովի հետ։

«Նրան ռուսական էստրադայի արքա են անվանում, իսկ ինփ հաճախ անվանում են ռուսական էստրադայի արքայազն։ Վերջերս երգում էի Մոսկվայի հրապարակներից մեկում, մենք այնտեղ էլ  հանդիպեցինք»,- տեսանյութը մակագրել է Միշան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Misha (@misha_voa)

Արտիստները կատարել են Ֆիլիպի երգացանկից «Я за тебя умру» երգը, իսկ փոփի արքան արտահայտել է հիացմունքը տղայի տաղանդով։



© NEWS.am STYLE