Մարմինն ընդգծող զգեստ, գեղեցիկ շպար․ Հասմիկ Խոջյանի նոր լուսանկարը՝ Մոսկվայից

23:32   10 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Մոսկվայում։

Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին երեկոյան կերպարում է։ Նա սեւ, մարմինն ընգրկող զգեստ է կրում։ Վարսերն արձակված են, գեղեցիկ շպարով է։  Հրապարակմանը կից Հասմիկը գրել է․ «Բարձրությունից վախեցողներ կա՞ն։ Օրինակ ես՝ չեմ վախենում։ Հ.Գ. #москвасити -ի 89-րդ հարկում եմ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ձմեռային կարպարում էր։ Նա մուգ գույնի տաբատ էր կրում, սեւ, երկար վերարկու։ Հասմիկը կարմիր գլխարկ էր ընտրել եւ բաց գույնի պայուսակ։ «Մեծ լինելը լավ է, բայց ոչ միշտ։ Համաձա՞յն եք»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE