Մարգարիտա Սիմոնյանի ավագ երեխաները փոքրիկ Մարոյին ֆրանսերեն են սովորեցնում (վիդեո)

10:19   11 հունվարի, 2020

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում երեխաների լուսանկարներով ու տեսանյութերով: Այժմ արդեն երեքն են՝ հոկտեմբերին Մարյանային ու Բագրատին միացավ նրանց քույրը՝ Մարոն։ Ճիշտ է, Սիմոնյանն իր երեխաների ցույց չի տալիս, դրանք ծածկում է վիրտուալ արեւով։

Ամեն դեպքում, շատ հուզիչ էր հետեւել, թե ինչպես են ավագ երեխաները ուսուցչուհու հետ միասին մանկահասակ Մարոյին ֆրանսերեն սովորեցնում։ «Ավագները կրտսերին սովորեցնում են ֆրանսերեն։ #6տարեկան #5տարեկան # 2ամսեկան», - տեսանյութը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը եւ նրա ամուսինը ՝ Տիգրան Քեոսայանը, խորացված նախադպրոցական կրթության կողմնակիցներ են. երեխաների հետ գրեթե երկու տարի զբաղվում են ֆրանսերենի, չինարենի եւ անգլերենի դասախոսները: Այդ իսկ պատճառով Մարյանան եւ Բագրատը ազատ տիրապետում են մի քանի օտար լեզուների, բացի այդ նրանք ուսումնասիրում են գիտություններ եւ շատ են կարդում։

Իսկ Ամանորից առաջ Բագրատն ու Մարիանան Ձմեռ Պապին ֆրանսերեն լեզվով նամակներ էին գրել։  Ավելի ճիշտ, հինգ լեզուներով. ցանկություններն այնքան հակիրճ ու... համեստ էին ձեւակերպված, որ հետեւորդները չեն կարողացել թաքցնել հիացմունքը։

Ի դեպ, 4-ամյա Բագրատը հաջողությամբ յուրացնում է նաեւ հայոց լեզվի քերականությունը։ Բոլորովին վերջերս նա հայերեն էր սովորեցնում իր ֆրանսերենի ուսուցչուհուն՝ Քլոեին, որի հետ նա խոստացել էր ամուսնանալ, երբ մեծանա։



© NEWS.am STYLE