Գեղեցկուհի Քայլի Ջենները հերթական սադրիչ հանդերձանքով

11:17   11 հունվարի, 2020

Քայլի Ջենները հստակ որոշել է հետ մղել նորաձեւության բլոգերներին եւ հայտնիների շրջանում ոճի մարմնացում ճանաչված անձանց։ Աղջիկը պարբերաբար սոցցանցերում տեղադրում է միջացառումների իր կերպարները, ինչպես նաեւ անսովոր տնային լուքերը:

Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը փորձել է թափանցիկ ներդիրներով հանդերձանք։

Քայլիի կերպարն ամբողջացրել են հավաքված վարսերը, ընդգծված աչքերով վառ դիմահարդարումը, սպիտակ ոսկուց եւ խոշոր ադամանդներով թանկարժեք զարդերը: Կոշիկներից Քայլին նախապատվությունը տվել է տարբեր զույգերի գունավոր սպորտային կոշիկներին:

Ռեալիթի-շոուի մասնակիցը ներկայացել է պահարանի սենյակի ֆոնին։  Նրա ետեւում երեւում են Birkin ապրանքանիշի էքսքլյուզիվ պայուսակները, որոնց արժեքը հասնում է մի քանի հարյուր հազար դոլարի: Կադրում նաեւ նկատելի են ամենանորաձեւ բրենդներից կլատչիներ եւ ուսապարկեր։

Աստղը խոստովանել է, որ 2020 թվականը սկսել է իր զգեստապահարանի մաքրությունից։  Ջենները հասկացրել է, որ ազատվել է շատ իրերից, բայց դեռ չի հասցրել գնել նորերը։  «Մաքրեցի իմ զգեստապահարանը», — հայտարարել է մոդելը։

Քայլիի երկրպագուները հիացել են համարձակ կերպարով: Շատերը գնահատել են նրա սլացիկ կազմվածքը եւ փարթամ բարեմասնությունները, որոնք հաջողությամբ ընդգծել է հանդերձանքը։



© NEWS.am STYLE