Նեղ գոտկատեղ, սլացիկ կազմվածք․ Լիլիթ Հովհաննիսյանը մարմինն ընդգրկող արծաթափայլ զգեստով

12:41   11 հունվարի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ համերգային կերպարում։ Կադրում Լիլիթը կրում է արծաթափայլ, երկարափեշ, մարմինն ընդգծող զգեստ։ Երկար վարսերն արձակված են, երգչուհին վառ շպարով է։ Լիլիթի ձեռքերին վարդերի մեծ փունջ է։   «Սիրունություն, չքնաղություն, անկրկնելիություն», «Հրաշք, սիրում եմ քեզ», «Գանձ», «Նրբություն», «Գեղեցկուհի», - հրապարակմանը կից գրել են հետեւորդներն ու երկրպագուները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ասպիտակ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Մեկնաբանություններում Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն էր հայտնել իրեն ուղղված ջերմ խոսքերի համար։ Երկրպագուները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Հրաշք, գեղեցկուհի»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE