Ինչպես է վաստակելու թագավորական ընտանիքը լքած Մեգան Մարքլը

14:12   11 հունվարի, 2020

Թագավորական արտոնություններից հրաժարվելուց անմիջապես հետո Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը սկսել է բանակցություններ վարել նորաձեւության լյուքսային բրենդների հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։

Լրագրողներին հայտնի է դարձել, որ հետագայում Մարքլի եկամտի աղբյուր կարող են դառնալ խոշոր ընկերությունների հետ համատեղ նախագծերը, ինչպիսին է Givenchy-ն:

Картинки по запросу мадам тюссо гарри меган

«Մեգանը կապեր ունի նորաձեւության ոլորտում եւ շատ առաջատար լեյբլներ կցանկանան համագործակցել նրա հետ։  Հենց հիմա նա ակտիվորեն շփվում Givenchy-ի հետ. Նրանց որոշ գործարքների արժեքը կարող է հասնել միլիոն ֆունտի», — պարզաբանել է աղբյուրը ։

Հունվարի 8-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Instagram-ում հայտարարել են, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի անդամների կոչումից: Զույգը նշել է, որ ծրագրում է դառնալ ֆինանսապես անկախ, սակայն կշարունակի աջակցել թագուհուն։ Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են ապրել, ե՛ւ Մեծ Բրիտանիայում, ե՛ւ ԱՄՆ-ում ։

 

 

 

Աղբյուրը՝ Lenta.ru

Գլխավոր լուսանկարը՝ Vanity Fair



© NEWS.am STYLE