«Հիշողությունը վատ սովորություն է»․ Դիանա Գրիգորյանն արխիվային լուսանկար է հրապարակել

14:44   11 հունվարի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, արխիվային լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է կարմիր զգեստ։ Դիանան վառ շպարով է, վարսերը հավաքված են։ Հաղորդավարուհին հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Հիշողությունը վատ սովորություն է»։

Օրերս հրապարակված լուսանկարն արվել էր Հանրապետության հրապարակում՝ տոնածառի ֆոնին։ Դիանան երկար, վանդակավոր շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Սցենարիստը նախապատվություն էրտվել սեւ, երկարաճիտ կոշիկներին եւ գեղեցիկ աքսեսուարներ՝ վզնոցներ ընտրել։



© NEWS.am STYLE