Անատի Սաքանյանն առանց շպարի

16:47   11 հունվարի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Երիտասարդ դերասանուհին կադրում առանց շպարի է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Անատին որեւէ մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Անատին լողավազանում էր, կրում էր մուգ երանգի լողազգեստ։ Վարսերը հավաքված էին։ Հրապարակմանը կից Անատին գրառում չէր կատարել, սակայն նրա հետեւորդները բավականին ակտիվ էին գտնվել։



© NEWS.am STYLE