«Շտապեմ անձնագրային բաժին ու դառնամ Մեգան»․ Ժաննա Լեւինան թագավորական ընտանիքում ստեղծված իրավիճակի մասին

15:31   11 հունվարի, 2020

Թագավորական արտոնություններից արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հրաժարվելը մեծ աղմուկ է բարձրացրել ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում։  Բուքինգհեմյան պալատում ակնհայտորեն անհանգստություն է տիրում. թագուհին վրդովմունքի մեջ է: Մեկնաբանություններից զերծ չմնաց նաեւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։

«Շատ եմ անհանգստանում․․․ չէ՞ որ սուրբ տեղը դատարկ չի լինում, - գրում է նա Instagram-ում: - Շտապեմ անձնագրային բաժին, անունս փոխեմ ու դառնամ Մեգան, իսկ Գարրի եւ Լոնդոնի վիզան մեր ընտանիքում արդեն կա: Մի քանի կրակոտ, կովկասյան հաճոյախոսություններ թագուհուն եւ, ահա, մեր երկրի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կբարելավվեն, իսկ հետո մեծ Բրիտանիան նույնպես կմտնի Ռուսաստանի կազմի մեջ։  Իսկ ի՞նչ եղավ թերակղզու հետ․․․ կղզու հետ նույնպես կստացվի․..»։

Գրառումն ուղեկցվում է թագավորական դիրքով Ժաննայի լուսանկարներով: Լեւինան կրում է էլեգանտ սեւ զգեստ, նորաձեւ գլխարկը: Կերպարի հետ համահունչ է մատների կարմիր լաքը, նույն երանգի շրթնաներկն ու ոսկյա զարդերը...

Հետեւորդներն, իհարկե, հիացել են։ Ճիշտ է, նրանցից մեկը զգուշացրել է․ «Զրիմի պահով զգույշ, հիմա կհարձակվեն»․․․



© NEWS.am STYLE