Մերկապարուհին նեղսրտել է եւ Ջենիֆեր Լոպեսից պահանջել 40 մլն դոլար

16:09   11 հունվարի, 2020

Սամանտա Բարբաշը, որը դարձել է Ջենիֆեր Լոպեսի «Մերկապարուհիները» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպը, դատարանի միջոցով կինոնկարի ստեղծողներից 40 մլն դոլար է պահանջել՝ որպես փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-ն։

Բարբաշը պնդում է, որ ֆիլմի ստեղծողները արատավորել են իր արժանապատվությունը։  Նա կարծում է, որ կեղծ տեսարաններում նրան ցույց են տալիս «զզվելի եւ անպատասխանատու» կերպարում:

Սամանտան նաեւ նշել է, որ ֆիլմի ստեղծողներն օգտագործել են նրա կերպարն առանց թույլտվության։  Նա հստակեցրել է, որ ֆիլմը որոշ մասերում բավականին ճշգրիտ փոխանցում է նրա կյանքի մանրամասները։  Դա թույլ է տալիս ուղիղ զուգահեռներ անցկացնել նրա եւ Լոպեսի՝ Ռամոն անունով հերոսուհու միջեւ։

Պահանջները ներկայացվել են STX Films, Gloria Sanchez Productions եւ Nuyorican Productions կինոստուդիաներին։ Վերջին ընկերությունը հիմնադրվել է Ջենիֆեր Լոպեսի կողմից։ SEX Films-ում պատասխանել են, որ «պատրաստվում են պաշտպանել իրադարձությունների վրա հիմնված պատմություններ պատմելու իրենց իրավունքը, որոնց փաստերը հանրամատչելի են դարձել»:



© NEWS.am STYLE