Տոպ, պատառոտված ջինս․ Մերի Հակոբյանի գրավիչ կերպարը

18:44   11 հունվարի, 2020

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գրավիչ կերպարում։ Դերասանուհին կրում է պուտավոր վերնաշապիկ տոպ, պատառոտված ջինսե տաբատ։ Մերին մեղմ շպարով է, վարսերն արձակված են։ Մերիի կերպարն ամբողջացնում են զարդերը։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված հոլովակում դերասանուհին ներկայացել էր առօրյա կերպարում։ Դերասանուհին կրում էր սեւ երանգի ձմեռային տաք շապիկ։ Մերին մեղմ շպարով էր։ Տեսանյութն արվել էր մեքենայի մեջ։ Հրապարակմանը կից նա ոչ մի մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE