«Դասական թե՞ սպորտային»․ Մարիամ Ալեքսանյանը՝ սպորտային ոճով հագուստով

19:46   11 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավականին ակտիվ է իր միկրոբլոգում։ Նա երկրպագուների ու հետեւորդների հետ ամեն օր կիսվում է նոր լուսանկարներով ու հոլովակներով։ Նա պատմում է իր աշխատանքի, առօրյայի, ժամացի մասին։

Իր Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել է սպորտային, հմայիչ կերպարում։ Մարիամը կրում է սպիտակ շապիկ, սեւ սպորտային գլխարկ։ Նա մեղմ շպարով է, մազերն արձակված են։ Իսկ հրապարակմանը կից դերասանուհին դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Դասական թե՞ սպորտային»:

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր մեքենայում։ Մարիամը մուգ գույնի սվիտեր էր կրում, եւ հավաքել էր մազերը։ Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ 

 

Գլխավոր լուսանկարը՝ arusikmarkosyan_photo



© NEWS.am STYLE