«Դու ռոմանտի՞կ ես»․ Հասմիկ Խոջյանի ոճային կերպարը

22:31   11 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր տեսանյութ է հրապարակել, որն արվել է Մոսկվա քաղաքում։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan) on

Instagram-ում հրապարակված նոր հոլովակում դերասանուհին եթերային կերպարում է։ Նա կրում է սեւ սվիտեր, բաց երանգի կիսաշրջազգեստ, իսկ կերպարն ամբողջացնում են լայնեզր սեւ գլխարկն ու բաց գույնի շարֆը։ Հրապարակմանը կից Հասմիկը գրել է․ «Դու ռոմանտի՞կ ես։ Օրինակ ես՝ շա՜տ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին երեկոյան կերպարում էր։ Նա սեւ, մարմինն ընգրկող զգեստ էր կրում։ Հրապարակմանը կից Հասմիկը գրել էր․ «Բարձրությունից վախեցողներ կա՞ն։ Օրինակ ես՝ չեմ վախենում։ Հ.Գ. #москвасити -ի 89-րդ հարկում եմ»։



© NEWS.am STYLE