«Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ եւ հիմականում զոհասեղանին դնելով իր կյանքը»․ Նազենի Հովհաննիսյան

10:46   12 հունվարի, 2020

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է կարմիր երանգի, զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել են զարդերը․ վզնոց, մատանիներ, թեւնոց։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․

«Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ հանուն այդ նույն Աշխարհի: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե մեկին կամ մի ընտանիքին:

Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ և հիմականում զոհասեղանին դնելով իր Կյանքը:

Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը... Կինը, որն ունի այնքան գիտակցություն, որ անարժան, պնակալեզ ու անծալք տղամարդու կողքին իր նյարդային գոյությունը քարշ տալու փոխարեն ՓՈԽՈՒՄ Է անշնորհակալ մարդկանց իրականությունը դեպի ԼԱՎԸ` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով, անքուն գիշերներով ու իր անձի դեմ` անհասկանալի «տղամարդկանց» հարձակումներին հակահարված տալով:

Գնահատեք ու սիրեք այդ կնոջը: Այդպիսի կանանց:

Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար... իրենց միայնակության նվիրումով և անպատասխան Սիրով:

Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ...կանցնի...» ...»:



© NEWS.am STYLE