Եղիզաբեթ II-ը ընտանեկան խորհուրդ է հրավիրել․ որոշվելու է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի ճակատագիրը

15:02   12 հունվարի, 2020

Մեծ Բրիտանիայի թագուհի՝ Եղիզաբեթ II-ը ընտանեկան խորհուրդ է հրավիրել, հայտնում է SkyNews-ը։

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հունվարի 13-ին Սենդրինգեմ տոհմական կալվածքում, բացի թագուհուց, ներկա կլինեն Ուելսի արքայազն Չարլզը եւ Քեմբրիջի դուքս Ուիլյամը (արքայազն Հարիի հայրն ու եղբայրը), ինչպես նաեւ ինքը՝ Հարրին:

Խորհրդում նախատեսվում է քննարկել Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշումը, ըստ որի նրանք հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից:

Картинки по запросу мадам тюссо гарри меган

Մարքլը նախկինում լքել էր Մեծ Բրիտանիան։ Նա մեկնել է 8 ամսական որդու՝ Արչի Հարիսոնի մոտ, որը մի քանի օր գտնվել է դայակի հսկողության տակ։  Հարրին մնացել է «առաջացած ճգնաժամը լուծելու» համար։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Instagram-ում հայտարարել են, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի անդամների կոչումից: Զույգը նշել է, որ ծրագրում է դառնալ ֆինանսապես անկախ, սակայն կշարունակի աջակցել թագուհուն։ Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են ապրել, ե՛ւ Մեծ Բրիտանիայում, ե՛ւ ԱՄՆ-ում։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE