«Սիրեք ձեզ նվիրված եղեք ինքներդ ձեզ դուք արժանի եք դրան»․ Գաբի Գալոյանը գրավիչ կերպարում

13:47   12 հունվարի, 2020

Երիտասարդ երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում մշտապես հմայիչ ու գեղեցիկ ֆոտոշարքեր, համերգային շրջագայությունների մասին պատմող տեսանյութեր է հրապարակում։

Երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում Գաբին կրում է սեւ, թափանցիկ հանդերձանք։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Սիրեք ձեզ նվիրված եղեք ինքներդ ձեզ դուք արժանի եք դրան .. ոչ ոք իրավունք չունի խլելու ձեր ժամանակն ու խաղաղությունը դուք իրավունք ունեք սխալվելու բոլորս սովորում ենք սխալներից բայց իրավունք չունենք երկրորդ և ավելի անգամներ գործելու նույն սխալը դա ռեգրես է առաջացնում հետաճ .. չդոփել տեղում արժևորել ժամանակը քայլել առաջ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին ներկայացել էր կրքոտ կերպարում։ Սեւ-սպիտակ լուսանկարներում Գաբին կրում էր սեւ հանդերձանք։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մենք կյանքի եզրին էինք ...»։

Լուսանկարը՝ Դամիան Հովհաննիսյանի



© NEWS.am STYLE