«Գեղեցկուհի»․ Մարիամ Մելիքյանը՝ վառ շպարով

14:36   12 հունվարի, 2020

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է վառ ու հմայիչ կերպարում։ Կադրում Մարիամը կրում է սեւ բլուզ, նախընտրել է արտահայտիչ շպար․ ընդգծված աչքեր, նուրբ շուրթեր։  

Մարիամի երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Չքնաղ», «Դիմահարդարումն ու վարսահարդարումը ուղղակի ընդգծում են Ձեր գեղեցկությունը»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում ներկայացրել էր քնքուշ կերպարում։ Կադրում Մարիամը կրում էր սեւ երանգի սվիտեր, առանց շպարի էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Ահավոր հոգնած»։



© NEWS.am STYLE