Լողազգեստ, արեւայրուք․ Մայա Պողոսյանը՝ լողազգեստով

15:32   12 հունվարի, 2020

Գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը կիսվել է հանգստի ընթացքում արված լուսանկարով եւ հոլովակներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է լողավազանում։ Մայան կանաչ երանգի լողազգեստ է կրում, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը գրել է․ «Իմ կյանքը պոեզիա է։ Դրանում կա եւ սեր, եւ արկածներ, եւ ազարտ։ Եվ սրտի բաբախ։ Եվ ակնկալիք․․․ Սակայն սերը կարեւորն է։ Ոչ թե սիրո արհեստական ստվերը, այլ սերը, որը վերափոխվել է կյանքի։ Ինքնաբուխ, անհնազանդ եւ հավերժական»։

Ավելի վաղ Մայա Պողոսյանը հոլովակներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր լողավազանից։ Կադրերում շիկահեր գեղեցկուհին կրում էր կանաչ լողազգեստ, արեւային ակնոց։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Մեր անվերջանալի ամառը Թաիլանդում»։



© NEWS.am STYLE