Լարա Ֆաբիանը Յուրմալայում 10 հազար եվրո արժողությամբ նվեր ստացավ

19:01   28 հուլիսի, 2013

Լարա Ֆաբիանը Յուրմալայում 10 հազար եվրո արժողությամբ նվեր ստացավ: Անակնկալի հեղինակը նրա երկրպագուներ էր: Երգչուհի Լարա Ֆաբիանը, ինչպես և նախորդ տարի, հանգրվանել է Ռիգայի մասնավոր հյուրանոցներից մեկում (համարի մեկ օրվա արժեքը 900 եվրո է)։

«Նոր ալիք» մրցույթին ներկայացնելով երկու նոր երգ, ֆրանկոֆոն երգչուհին փորձել է աննկատ լքել «Ձինտարի» դահլիճը, սակայն ծառայողական մուտքի մոտ նրան սպասելիս է եղել գաղտնի երկրպագուն, որը նրան նվիրել է ավելի քան 10 հազար եվրո արժողությամբ բացառիկ բարձրախոս։

«Ես շատ եմ սիրում Լառային և նրա արվեստը, այդ պատճառով որոշեցի նրան նման նվեր մատուցել», - խոստովանվեց մեզ Սերգեյը, որն ի դեպ անձամբ էր պատրաստել այդ միկրոֆոնը։



© NEWS.am STYLE