Ալինա Մարտիրոսյանը գեղեցկուհի մայրիկի հետ լուսանկար է հրապարակել

20:52   12 հունվարի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրն արված է տոնածառի ֆոնին։ Դերասանուհին մայրիկի հետ է։ Նրանք կրում են ձմեռային տաք հագուստ։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը անգլերենով գրել է․ «Մայրս»։

Օրերս հրապարակված կադրն արված էր տոնածառի ֆոնին։ Դերասանուհին կրում էր բաց երանգի բլուզ, սեւ տաբատ, նույն գույնի վերնազգեստ։ Դերասանուհին նուրբ դիմահարդարմամբ էր, վարսերն արձակված էին։ 



© NEWS.am STYLE