21:38 12 հունվարի, 2020Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը գտնվում է Պրահայում, որտեղից հաճախակի լուսանկարներ է հրապարակում։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրերում դերասանուհին սեւ երանգի վերարկու եւ սպիտակ, ոճային կիսաերկարաճիտներ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերը, սեւ պայուսակ ընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին հովազային պրինտով զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ «Պարող տունը համարվում է պարող զույգի ճարտարապետական փոխաբերություն, կատակով նաեւ անվանում են Ջինջեր եւ Ֆրեդ՝ Ջինջեր Ռոջերս եւ Ֆրեդ Ասթեր զույգի պատվին: Գլանաձեւ հատվածներից մեկը, որն ուղղակի ձգված է դեպի վեր, խորհրդանշում է տղամարդուն (Ֆրեդ), իսկ երկրորդ հատվածը վիզուալ կերպով հիշեցնում է կանացի կազմվածք»,- հրապարակումը մակագրել էր Լիա Զախարյանը։