Քրիստինա Եղոյանը ներկայացել է նուրբ կերպարում

22:37   12 հունվարի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն ԱՄՆ-ում արված կադրեր է հրապարակել։

Instagram-յան իր էջում հրապարակված լուսանկարում Քրիստինան գտնվում է սրճարանում։ Դերասանուհին կրում է նարնջագույն երանգի սվիտեր։ Վրասերը գեղեցիկ հարդարված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Քրիստինան դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին գրել է․ «Նշե ՞նք մեր ամենասիրելի ուտեստների անունները: (Լավագույն ուտեստի տարբերակի պատրաստման եղանակը կթողնեմ STORY բաժնում)»։

Օրեր առաջ հրապարակված հոլովակում Քրիստնան սեւ հագուստ էր կրում, արձակել էր մազերը։ «Բարձրություն՝ կարծես հնարավորություն խորհելու եւ վերլուծելու սեփական կյանքդ…Գալիս է պահ, երբ հասկանում ես,որ սխալ ես սիրել, հարգել, վստահել... (չանձնականացնե ՛ք)։ Ուղղակի ուզում էի ասել, որ պետք է գնահատել, սիրել նրանց, ովքեր արժանի են, ովքեր ձեր կողքին են անշահախնդիր եւ չվախենալ կորցնել այն մարդկանց, ովքեր ունեն սուղ ժամանակ ձեզ համար, որովետեւ ժամանակը կանգ է առնում, երբ առաջ է գալիս հոգատարությունն, սերն ու նվիրվածությունը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE